Տարվա մեջ 2 անգամ է, որ մենք շատ լուրջ պատրաստվում ենք: Մեկը՝ ամանորին ընդառաջ, մյուսը՝ դպրոցական նոր սեզոնին ընդառաջ: Ամեն տարի դպրոցական թեմայով թիթեռները մեզ մոտ շատ բազմազան են, գույնզգույն և ամենալայն ընտրությամբ: Անցած տարվա տեսականին, օրինակ, զուտ հայկական, ազգային, կարպետազարդանախշային ուղղվածություն ուներ: Սակայն, հարգելի մեր հաճխորդներ, հաշվի առնելով ձեր ցանկությունները, կարծիքները, հասկացանք, որ ամենաշատը ձեզ հետաքրքրում են տառերի, այբուբենի, Մաշտոցի նկարներով թիթեռները: Այդ իսկ պատճառով այս տարվա դպրոցական տեսականին կլինի հիմնակնում հայոց գրերով, տառերով, այբուբենով (նկարում շտ չնչին մասն է միայն): Մոտ օրերս կներկայացնենք քիչ-քիչ ամենը: Իսկ մինչ այդ կարող եք նախորդ տարիների տեսակնին նայել ալբոմներում. միգուցե գտնեք ձեզ արդեն հոգեհարազատ որևէ բան: Սպասեք տառերով թիթեռների «գյուտին»: #bowx #madeinarmenia #armenianbowtie #armenianalphabet (at Bow-X)