Դու ով ես՞
դեռ չգիտեմ, հենց հստակեցնեմ պատասխանս՝ կասեմ
Today's Document

shark vs the universe
One Nice Bug Per Day
sheepfilms

Product Placement
Aqua Utopia|海の底で記憶を紡ぐ

@theartofmadeline
NASA

tannertan36

bliss lane
Claire Keane

★

if i look back, i am lost
Fai_Ryy
occasionally subtle
hello vonnie

JVL
No title available
$LAYYYTER
2025 on Tumblr: Trends That Defined the Year

seen from Bangladesh
seen from Lithuania
seen from Spain
seen from Brazil

seen from India
seen from Indonesia
seen from Colombia

seen from Brazil
seen from United Kingdom
seen from China

seen from Poland

seen from Vietnam
seen from France

seen from Tunisia
seen from South Africa
seen from Colombia
seen from Singapore
seen from United States

seen from Ecuador

seen from Bangladesh
@an-cav
Դու ով ես՞
դեռ չգիտեմ, հենց հստակեցնեմ պատասխանս՝ կասեմ
էնքան շնորհակալ եմ հակադեպրեսանտներին՝ կյանքումս լինելու համար, եթե չլինեին ամեն ինչ այլ կերպ կզգայի, բայց չեմ ուզում զգալ...
էնքան եմ ուզում լաց լինել, բայց չեմ կարողանում: չեմ կարողանում մարսել սիրելիիս հետ բաժանումը, ինքը անդադար գլխիս մեջ ցավումա, չեմ կարողանում չտագնապել կատիվիս ու եղբորս առողջական խնդիրներից, դրանից մարմինս հօդսա ցնդում:
չեմ տեղավորվում գլխումս...
Մազերիս պես
իմ տխրությունը
շարունակում է աճել
_անիզ կոլց_
ես շնչում եմ...
չեմ կարողանում մարսել էս օրը՝ կուլ չի գնում:
երբեք, լսու՞մ եք, երբեք չփոքրացնեք մարդկանց խնդիրներն իրենց ներկայությամբ ինչքան էլ անհեթեթ ու փոքր թվան դրանք ձեզ: դուք չգիտեք, թե ինչքան դժվար է իր համար էդ «փոքրիկ» խնդիրների հետ:
ներսումս անքանակ տագնապներ կան ու ես չգիտեմ ուր գնալ ու ինչ անել:
ես հոգնել եմ իմ հոգնածությանը զբաղեցնելուց ու ձև տալուց, թե հոգնած չեմ:
Երբ գնաս, ես կկոտրեմ ինձ հանդիպած բոլոր ճաղերը,
իմ 13 ոտնաչափ խցում կսկսեմ փամփուշտները արտադրել,
ու իմ անշաքար սուրճը կլցվի գրքերիս մեջ
ու ես կսկեմ ողբալ, որովհետև հաղթում եմ,
ես արդեն հարմարվել եմ մահվան գիտակցման հետ,
ամենուր հանգչում է պահրի զգացողությունը ,
էս մոլորակի պոեզիան էտանք էլ մեզ համար չի,
սա բաժանված տարածք է՝ պատուհանագոգին չորացած ծաղիկներով,
ես մեկ-մեկ կորցնում եմ քեզ կաթնագույն վարագույրի հետևում,
մեկ-մեկ մոռանում եմ ինձ հիվանդանոցի պատերի տակ,
ես չգիտեմ սա հրաժեշտի ճիչ է, թե լքված օվկինանոս,
որտեղ նավարկողների մասին վերջերս շատ եմ մտածում,
այնտեղ թափառող թոքախտավոր բանաստեղծության մասին,
որ ավելի մենակ է, քան եկեղեցին հաղորդության ժամանակ,
ու ես ոչ մի կերպ չեմ հասցնում փրկել նրան,
ոչ մի կերպ…
ես փախչում եմ տանիքներում կառուցած սենյակներից,
խելագարությունից ներս ժպտացող բառերից,
որոնք թռչկոտում են սեփական գնդակահարության օրը իմացողի պես,
ու դանդաղ բարձրանում մեր թեփոտ մարմնի վրա,
երբ գնաս, ես կկոտրեմ ծաղկամները,
կվիրակապեմ երկագնդի բոլոր բաց դռները,
թավալվելով հուսահատության ցեխի մեջ,
կսկեմ պատռել երկինքը քո Աստծուն մի անգամ մոտիկից տեսնելու համար.
կյանքը հաճելի բացակայությունը է վերևում, ներքևում,
ու նույնիսկ իմ վիսկիի բաժակի մեջ,
երբ հագնես քո քառասուն համարի կոշիկն ու գնաս,
ես մեն-մենակ կպառկեմ բանաստեղծութան կողքին,
ու մեր մեջ կներծծվի հիվանդությունը,
ու մեր մեջ կներծծվի վախը չգոյատևելու…
__լուսինե եղյան__
էսօր էրեխեքիս հետ դաս ենք անում, ու հարցնում եմ.
-էսօ՞ր ինչ շաբաթվա օրա
Անին.
-Չգիտեմ, բայց էսօր Բերձորն ենք հանձնում։
Չխոսեմ քեզնից հեռու առավոտների մասին,
որ նման են գիշերների,
որ նման են սառնամանիքների։
Հոգո՜ւ հավերժություն,
ամեն գիշեր
տխրությունդ սրտումս է, սերդ՝ գլխումս,
ամեն առավոտ՝
սերդ սրտումս է, հուշերդ՝ գլխումս…
Ծաղկեցրո՛ւ առավոտս,
որ անարև կյանք է…
օրերս դառնում են գիշեր,
ուր չկա լուսին,
գիշերներս՝ ցերեկ։
__սալեհի__
Քո երկինքը քեզ համար
Իմ երկինքը ինձ համար
Մենք երկուսս մի անգամ ենք ծնվում
Մի անգամ ենք մեռնում
Ես քո երազանքներն եմ հագնում
Դու գրկիր իմ մղձավանջները
__Ռաշիդ__
դու իմ շնչառության հոմանիշն ես
դու այն բառերի կույտն ես որոնք կարելի է ասել մեռնելուց առաջ
դու առավելապես ջուր ես ինչպես էս նողկալի մոլորակը
դու ինքնասպանությունն ես որը երբեք չեմ գործի
դու փախուստն ես. մայրիկին գրված նամակ
դու միակ նախամարդն ես որին կարելի է սիրել
դու ինձ հանդիպած ամենահին կողմնացույցն ես
դու թանկարժեք օծանելիք ես գրադարակի վրա դրված
և երբ ես մեռնեմ կվերջանա քո մասին բանաստեղծությունը
__եղյան__
նայում եմ ժամանակն ու տարածությունը կորցրած մարդկանց ու նախանձում։ իրանց օրերը, թվերն ու ժամանակը չեն խանգարում։ իրենք իրենց տեղավորել են հավերժության մեջ, որի մի ակնթարթում կանհետանան
էնքան անտանելիա երբ կյանքդ թափթփված սենյակի նմանա