ծանրութեթև|սանիտեկ|չբռնեմու
Դու գրկում ես մութն Էնքան, մինչև վառվի, լույս տա
Տենց էլ չես գտել կյանքի թուրմը ու մահդ գրկած ծերանում ես։
Հարմարը մեր մասին երբեք չի եղել
Ու թարգի պատմելը, թե ինչ եմ քեզ հիշեցնում։
Դուք բոլորդ մի օր կկորեք, որովհետև բոլորդ նույնն եք։
Ես չեմ ուզում փնտրել ոչ ոքի, ոչ մի հարցի պատասխան, ոչինչ
Ես ուզում եմ կորցնել բոլորիդ վհուկի իմ կաթսայում ու գտնել նորը։
Նորը, որ չի լինի ոչ մեկդ, ու չի նայի ինձ դատարկ,բայց վառվող հայացքով,
Բայց միգուցե բան էլ դուրս չգա ու մնամ դատարկ, գարշահոտ մթությամբ լի իմ կաթսայի առաջ կանգնած
Գուցե ձևն ա էդպես, ու ես չեմ էն մեկը, ով դա կփոխի
Գլուխ դատարկ, կեղտոտ գլուխ, կեղտոտ թաթեր, խախտված նյարդեր
Շուրջս բառդակ ա, ու բան չի փոխվում
Ամեն օրս մի օղակ ա՝ վզիս շուրջն աճող։
Չբռնե՞մ ու մեռնեմ, հետո գտնեմ տուն ուրիշ տեղում։
Ինձ թվում ա սխալ կյանք եմ ընտրել, մատրիցան ջարդվել ա, սխալ տեղ եմ աճել
Սխալ, էնքան սխալ, որ ուզում եմ դուրս պրծնել ինքս իմ միջից
Մարմնիս վրա ճեղքեր բացել ու դուրս հոսել ինքս ինձնից։
Մի՞թե ես արյունս եմ, ու արդյո՞ք արյան համար արժի մեկին ատել։
Արդյոք կա՞ թշնամի էն ծառի հետևում, որից էրեխեքը ծիրան են քաղում ամեն ամառ, գարնան վերջ էլ՝ ցոգոլ։
Տեսնես կկրակի՞ եթե մոտ գնամ
Իսկ եթե գնամ ու ձեռքն ամուր բռնեմ, ասեմ "մի արա, ես սիրում եմ քեզ", ասեմ "չարժի արյունս էստեղ թափել, ես դեռ պատրաստ չեմ։ Հենց պատրաստ լինեմ՝ խոսք եմ տալիս, կգամ։ Կգամ էն ժամանակ, երբ հաստատ իմանամ,որ էրեխեքն էդտեղ չեն։Կգամ՝ կասեմ "եկա" ու կկանգնեմ քո առաջ, կսպասեմ, որ կրակես ու իրոք, իրոք, իրոք երջանիկ կլինեմ, երջանիկ դուրս կհոսեմ, ու կմտածեմ "մի՞թե ես արյունս եմ""։
Ու եթե չկրակի կամ առհասարակ չլինի՝ ինձ թվում ա շատ կտխրեմ, չգիտեմ։
Միտքս գնալով ավելի ա ծռվում, իսկ ես միևնույն ա՝ աղբահանությունից բացի էլ բան չեմ անում։ Հոգնել եմ, ամեն ինչից հոգնել եմ, բոլորից հոգնել եմ։ Ասում են՝ կանաչից ա, ես էլ գիտեմ։
Մելանխոլիա ա, որ իջնում ա վրաս ամեն անգամ։
Չգիտեմ էլ ինչ անեմ, ինձ էնքան սիրելի մարդիկ են պակասում։ Ուզում եմ մեռնել֊ծնվել սիրելի մարդկանց մոտ, ուզում եմ սիրելսիրել ու չափսոսել տվածս սիրո համար։ Ինձ պետք չեն պատասխանները, ինձ հունից հանում ա կեղծը, զզվելի, զզվելի կեղծը, որ ամեն անգամ վրաս են շպրտում ու ասում "ծամի"։ Ես թքում եմ, միշտ թքում ու լաց լինելով գոռում, որ զզվում եմ, որ չեմ ծամի, որ չեմ անի։
Չէի էլ զգացել, թե ոնց ա Էլիսը լռել, կարոտել էի Էլիսի ձայնին։