Գնդեվանքը 10րդ դարի սիրունագույն վանական համալիր է։ Խաղաղություն յուրահատուկ մի անկյուն։ . Մի քանի ավանդույթներ են մեզ հասել Գնդեվանքի կառուցման ու անվան ծագման մասին։ Մի երիտասարդ իշխան խնդրում է Սյունյաց Սմբատ իշխանի դուստր՝ Սոֆիայի ձեռքը։ Սմբատ իշխանը առաջարկում է պայման. երիտասարդ իշխանը պետք է 40 օրում ջրանցք անցկացներ Որոտան գետից մինչև Վայոց ձոր, իսկ Սոֆիան էլ նույն ժամկետում կառուցեր մի վանք։ Իշխանազնը համաձայնվում է, և երկուսով գործի են անցնում։ 39-րդ օրը լուր է հասնում իշխանազնին, թե Սոֆիան ավարտելու վրա է վանքի կառուցումը։ Նա շտապում է հոր մոտ խորհրդի։ Հայրը առաջարկում է վերցնել երկար սպիտակ կտավ և կախել զառիթափից, որպեսզի՝ երբ քամին ծածանի կտավը, թվա, թե ջրանցքն արդեն պատրաստ է և ջուրը տեղ է հասել։ Իշխանազնը կատարում է հոր խորհուրդը։ Ճիշտ է, Սոֆիան ավարտելու վրա էր վանքի կառուցումը, բայց նրա ամբողջ կարողությունն արդեն սպառված էր և վանքի գմբեթի վերջին քարերը դնելու համար այլևս փող չէր մնացել։ Նա վաճառքի է հանում իր ականջի գինդերը և փող է տալիս շինարարարությանը։ Այդ պահին լուր է հասնում Սոֆիային, թե իշխանազն արդեն ավարտել է ջրանցքը։ Սոֆիան նայում է դիմացի քարափից կախված կտավին, որը հեռվից ջրվեժի տպավորություն էր թողնում։ Հուսահատությունից նա բարձրանում է վանքի գմբեթը և այնտեղից իրեն նետում անդունդը։ Եվ վանքն այդ օրվանից կոչվում է Գնդեվանք՝ Սոֆիայի ականջի գինդերի դրամով շինված լինելու համար։ . . 📷 05.2022 Armenia Vayots dzor . . #armenianchurch #armenia🇦🇲 #nofilters #church #armenianmountains #⛪ #pinterestphoto #мояармения #հայկականեկեղեցի #նարեկ #christian #армянскаяцерковь #церковь #армения🇦🇲 #природа #легенды #хачкар #narek #nature #pinterestphoto #christianity #pinterest #природа🌿 #photobyme #армениямоя #landscapephotographylovers #gndevank #landscapephotography #landscapelovers #природа🍀 (at Gndevank) https://www.instagram.com/p/CfgvrJssMjg/?igshid=NGJjMDIxMWI=