you’re glowin’
ojovivo
Aqua Utopia|海の底で記憶を紡ぐ

@theartofmadeline
taylor price
PUT YOUR BEARD IN MY MOUTH
The Stonewall Inn

Product Placement
Not today Justin

shark vs the universe

pixel skylines

tannertan36

PR's Tumblrdome
No title available
"I'm Dorothy Gale from Kansas"
EXPECTATIONS
wallacepolsom
No title available
Today's Document
will byers stan first human second

Discoholic 🪩
seen from United States

seen from Malaysia

seen from Malaysia

seen from United States

seen from Malaysia
seen from United States

seen from Germany
seen from Germany
seen from Ecuador
seen from Malaysia
seen from China
seen from United States

seen from United States

seen from United States

seen from Malaysia
seen from United States
seen from United States

seen from United States

seen from Malaysia
seen from Malaysia
@skyurent
you’re glowin’
Ես երազում եմ, որ մենք առանձին տուն ունենանք, իրոք երազում եմ: Իմ խոհանոցի սեղանը կլինի նորմալ բարձրության, իմ տանը հեռուստացույցը 24 ժամ չի աշխատի, իմ տնից ինձ "սիրուն ձևերով" դուրս չեն հրավիրի, իմ տանը ես կարող եմ գիշերազգեստով նախաճաշ պատրաստել, ու իմ հյուրասենյակը մուգ կանաչ գույնի կլինի:
Գիտեք, մարդկային հարաբերություններում, սեքսը վերջին տեղը չի գրավում, առաջիններից ա, բայց առաջինը չի: Կարևորը փոխըմբռնումն ու փոխզիջումն ա! Ամենահզոր զգացմունքը, ամենաուժեղ սերը կկորի, ընտանիքը կկործանվի, եթե ընբռնում ու զիջում չլինի: Ու ինչքան ուզում ես թույն սիրեկան եղիր կողակցիդ համար: Ոչինչ չի մնա: Ես վախենում եմ: Ես իրոք շատ եմ վախենում իմ սիրո համար: Ես գրկում եմ սերս, ես սիրում եմ սերս, ես կաշվիցս դուրս եմ գալիս հետաքրքիր կին լինելու համար: Բայց ես մեկ ա մարդ եմ մնում, հասարակ մահկանացու՝ սխալունակ, միամիտ, թույլ: Ես միշտ լարված եմ: Ես զուտ քնքշանքի ու հոգատարության կարիք ունեմ: Ոնց պահեմ սերս, ո՞նց չտրվեմ հպարտությանս:
Ուղղակի հիշեք, որ ասված խոսքը հետ չեք բերի, երբեք, իսկ ներելը դժվար է:
Չեմ ուզում հիասթափվել, չափից ավելի ճակատագրական կլինի:
Ինչ նշանակություն ունի թամբլրի բլոգն ինձ համար
Նախ ասեմ՝ ես էլ անանուն եմ այստեղ ինչպես շա՜տ շատերը: Մի բառով սա փախուստի տեղ կանվանեմ: Ես բլոգս արդեն համարյա հինգ տարի է ունեմ. ինչքա՜ն տեքստեր են գրվել ու ջնջվել, ինչքան զգացմունքներ են պատմվել այստեղ չեք էլ պատկերացնի: Հինգ տարի առաջ հայերը համարյա չգիտեին թամբլրի մասին մի երկու հոգու էի հետևում: Հիմա շատ են, հաճելի է, գրում են: Այն ժամանակ լավ էր, որ խոսում էի ու ոչ ոք չէր լսում, հիմա հաճելի է որ լսողներ կան, կարդում եմ ուրիշների ԱՆԿԵՂԾ զգացմուների մասին: Կարդում են իմը: Ես ջնջել եմ իմ անցյալի մասին տեքստերը: Ափսոսում եմ: Պիտի չանեի: Հիմա հիշում եմ ինչ սիրուն ու թրթիռով էի նկարագրում զգացմունքներս ու ժպտում եմ: Կարծիք կար օրեր առաջ լցնել այս տիրույթը ավելի ինֆորմատիվ ու "ոչ զգացմունքային" նյութերով: Անձամբ ինձ համար տխուր կլինի, ես այստեղ եմ որ իմ հոգեհարազատներին պատմեմ մտահոգություններս, որ թեկուզ ինչ չիմանալով, կհասկանան ինձ: Հեյ, դու, ընթերցող, դու չգիտես իմ անունը, չգիտես քանի տարեկան եմ, ով եմ, առհասարակ, ժպտա, դու մենակ չես, դու ուժեղ ես, գրի այստեղ ու թեթևացիր!
Առաջարկում եմ կարծրատիպ կոտրել, և ստեղ տխուր բաներ չգրել
Օքեյ, ինչքան կհասցնեմ շաբաթվա մեջ կգրեմ երջանկության մասին, բայց փորձել ե՞ս երկար սիրուն տեքստ գրել այն մասին թե ինչքան երջանիկ ես: Շատ կտանջվես, դժվար ա: Երջանկությունը բառեր դարձնելը դժվար ա:
Երբևէ կարոտել ե՞ս այն աստիճան, որ լաց լինես:
Լիքը սպիտակ սառօչկաներ եմ ուզում, տարբեր֊տարբեր, բազմաոճ ու տարբեր տեղեր հագնելու համար ու լիքը֊լի՜քը.
Շարունակական շա՞րք
Ռեստարտս եմ սկսում: Չգիտեմ ինչից եմ սկսում, վաղը կասեմ:
Վերագտնվելու մասին
Ոնց ա պատահում, որ մագիատրատուրան ավարտում ես արդեն ու լրիվ պատրաստ ես մասնագիտական երկու կարմիր դիպլոմներդ էլ նվիրել ծնողներիդ ու ասել՝ շնորհակալություն ուշադրության համար, սրանք ձեզ , ես գնացի: Ո՞նց չափսոսալ կյանքի վեց տարիները՝ ծախսված չսիրելի մասնագիտություն ձեռք բերելու վրա: Ապրես ընկերներս, որ կան, լավագույնը որ տվեց ինձ մասնագիտությունս: Ուզում եմ ավելի ստեղծարար կողմս զարգացնել, ուզում եմ նկարել մտահաղացումս, ճանաչել գույների համադրությունը, որ տան աուրային հանդարտություն կբերի, ուզում եմ մարդկանց երջանկացնել պարզ ու ճաշակով լուծումներով, ուզում եմ լիքը տներ ձևավորել ու իմ ձեռագիրն ունենալ էդ գործում:
Uniqueservices101
Շնչիր
Irina Smirnova by Sasha Guseynova
Ահ՜
Դե խորացի🗝🔒
Սիրի ինձ:
instagram: lovelypepa
Աաաաաաա