Poker.Am (ֆիլմ) «Poker.Am»-ը հայկական սուր ու լարված սյուժեով կատակերգություն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականին։ Ֆիլմը հայերեն լեզվով է` ռուսերեն և անգլերեն լուսագրերով։ Այն կրկնօրինակված է նաև վրացերեն և ռուսերեն։ Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկում։ Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ` և՛ մատանի, և՛ անգամ նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ գույնի, նրան պատրաստ է աջակցել լավագույն ընկերը` Գարիկը (Միշո)։ Վերջինիս «քթի տակ» պոկերի առաջնության եզրափակիչն է, սակայն աշխատավայրում արտասովոր իրավիճակ է ստեղծվել։ Գարիկը դիմում է Մուշոյի (Հովհաննես Ազոյան) օգնությանը, ով, իհարկե, չի կարող մերժել նրան։ Եվ ինչ է ստացվում դրանից… Հանգամանքներն անվերահսկելի ընթացք են ստանում ու գլխավոր հերոսը հայտնվում է իր համար ոչ սովորական իրավիճակներում` զվարճալի, վտանգավոր, ռիսկային։