Բարեւ՛, վերջերս համացանցում փնտրում էի բաց շահագործվող հանքերի եւ պոչամբարների մասին տեղեկություն ու նկարներ եւ պատահական հանդիպեցի մի հոսվածի, որը գրվել էր մի կանադացու բլոգում, ով այցելել էր Ֆիլիպիններ՝ տեսնելու ու ուսումնասիրելու Կանադայի կողմից այնտեղ երկարաժամկետ շահագործման ենթարկված 2 բաց հանքերի տեղանքների ու այնտեղի բնակչության վիճակը։ Պատմությունը շատ հետաքրքրեց, քանի որ անչափ նմանություն կար մեր երկրում կատարվող իրադարձություններին։ Ավելի ճիշտ այս հոդվածը կարդալուց հետո ես պատկերացրեցի, թե ինչ է կատարվելու Հայաստանում ու մասնավորապես այն շրջաններում, որտեղ անխնա վնասում են բնությունն ու շահագործում մեր երկրի համար անթույլատրելի չափերի հանքեր։ Միանգամից որոշեցի այն թարգմանել եւ ներկայացնել ձեզ։ Թարգմանության զգալի մասը կատարեց իմ լավ ընկեր Սիրարփի Սահակյանը : Փորձեցի կապնվել հեղինակի հետ, սակայն արդեն մի քանի օր անցել է, բայց նա դեռ չի պատասխանել իմ նամակին, որի մեջ ես թույլտվություն էի խնդրել օգտագործել նյութը եւ գրել էի Թեղուտի մասին ։ Մի խոսքով, թե ինչքանով է լավ ստացվել, գնահատեք ինքներդ, բայց հիմնական իմաստը ամբողջությամբ պահված է։














