Ինչ է «Ռեզերվ» գինին: Շատերը ենթադրում են, որ «Ռեզերվ» գինիներն ավելի յուրահատուկ են, սակայն այս բառը ունի տարբեր նշանակություններ` կախված երկրից և տարածաշրջանից: Օրինակ. ԱՄՆ. «Ռեզերվը» պարզապես անվանման մի մաս է, և տեխնիկապես ոչինչ չի նշանակում: Իսպանիա. «Ռեզերվա» նշումով գինին պետք է հնացված լինի առնվազն 3 տարի, որից 6 ամիսը պարտադիր կաղնեփայտյա տակառներում, մնացած ժամանակ` շշերում: Իտալիա.«Ռիզերվա» գինիները հնացված են առնվազն 2 տարի: Պորտուգալիա. «Ռեզերվա» լավ տարեթվի գինիները, որոնք ունեն առնվազն 0.5% ավելի բարձր ալկոհոլի պարունակություն, քան տարածաշրջանում սահմանված մինիմումը: Հայաստան. «Ռեզերվ» բառը չունի նշանակություն, սակայն գինին համարվում է հնացրած, երբ այն պահվում է կաղնեփայտյա տակառներում կամ կաղնու փայտի առկայությամբ այլ տարաներում նվազագույնը 18 ամիս: Բարեբախտաբար, գինեգործներից շատերը հարգում են բառի ենթադրյալ իմաստը և սովորաբար օգտագործում են այն իրենց լավագույն գինիների համար: - What is a 'Reserve' Wine? Many assume that “reserve” means that the wine is a bit more special but the term has various meanings in different countries and regions. For example: USA – ‘Reserve’ is simply a title and technically doesn’t mean anything. Spain - 'Reserva' – wine must be aged for 3 years with a minimum of 6 months of that time in oak barrels, the rest in bottles. Italy – ‘Riserva’ – wines are aged minimum of 2 years. Portugal – ‘Reserva’ - wine from a good vintage with an alcohol level at least half a per cent above the regional minimum. Armenia – 'Reserve' – doesn’t have a meaning, but when a wine is aged (հնացգրած) – it means the wines must be aged a minimum of 6 months in oak barrels or other containers that containing oak. For appellation wines the barrels used may not be larger than 1000 liters. Fortunately, most winemakers respect the implied meaning of the word and typically use it for their top tier wines. #Armenia #Yerevan #6Saryan #InVino #reservewine (at In Vino EVN) https://www.instagram.com/p/CA19Nf6nyt-/?igshid=11k7xx6y7lxpd