Դատարանի նախագահ – Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում: Թեհլերյան – Ես ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է: Նախագահ – Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ: Թեհլերյան – Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ: Նախագահ – Թալեաթ փաշային ուզում էիք սպանե՞լ: Թեհլերյան– Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ: Նախագահ – Ուզում եմ ասել՝ նրան սպանելու ծրագիր ունեի՞ք: Թեհլերյան – Ես որևէ ծրագիր չունեի: Նախագահ – Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը: Թեհլերյան – Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ՝ դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում: Նախագահ – Իսկ դուք ի՞նչ արեցիք: Թեհլերյան – Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել:








