Ես հեռվից եմ եկել
և հոգնել եմ անվերջ
Եվ այրել է քամին այտերս
Ես օդով եմ սնվել
և աչքերը իմ խեղճ
Մոռացել են վաղուց երազներս :
Ճանապարհը երկար
քայլերով անհամար
Արյունով է պատել ոտքերս
Ծարավել եմ, սակայն
երկու բառ են միայն
Կրկնում չորացած շուրթերս:
Արևի քաղաք
Դու ես իմ հավատն ու փրկությունը միակ
Արևի քաղաք
Քեզ եմ ես փնտրում տարիներ շարունակ
Արևի քաղաք:
Արևի քաղաքում արևոտ երկնքում
Անդադար են փայլում աստղերը,
Արևի քաղաքում այգիներն են ծաղկում
Եվ հոսում արևոտ գետերը:
Եւ մարդիկ երջանիկ և ուրախ են ապրում
Քարոզում են բարին ու սերը ,
Հավատով մեզ սպասում ու միշտ բաց են պահում
Արևի քաղաքի դռները :
Արևի քաղաք Դու ես իմ հավատն ու փրկությունը միակ
Արևի քաղաք
Քեզ եմ ես փնտրում տարիներ շարունակ
Արևի քաղաք...
Արևի քաղաքում այստեղից շատ հեռվում
Կհիշեմ մոռացած երգերը
Արևոտ մի ստվերում իմ հոգնած աչքերում
Կգտնեն ինձ իմ երազները:
Իսկ մարդիք անհավատ թող ասեն նորից,
Թե տանջում են ինձ զուր հույսերը
Ես քայլում եմ առաջ և տեսնում եմ հեռվից
Արևի քաղաքի լույսերը.
Արևի քաղաք
Դու ես իմ հավատն ու փրկությունը միակ
Արևի քաղաք
Քեզ եմ ես փնտրում տարիներ շարունակ
Արևի քաղաք :
Գևորգ Թովմասյան
(~1987-1988թ.)














