ինստրուկտաժ
Թամբլերաընկերներ, քանի որ, ինչպես հասկացա, շատերդ նոր եք, գլուխ չեք հանում, հիմա փորձեմ հնարավորինս բացատրել ստեղ ինչը ոնց ա (հիմա բացատրում եմ կոմպի համար, հեռախոսների ափփերի համար ոնցոր մի քիչ սահմանափակումներ կան, ուրիշ են, բայց սրանով ափփերինն էլ կհասկանաք)։
Ինչպես տեսնում եք, փոստ անելու համար նախ էս 7 գործիքներն ա տալիս։
Իրականում իրանց մեջ շատ տարբերություն չկա, յուրաքանչուր փոստ սրանցից յուրաքանչյուրով կարաք անեք, բայց կախված ձեր փոստի “էությունից”, կարող եք ընտրել առավել հարմար գործիքը։
Text Տեքստ դե, գրում ես վերնագիրը, հետո տակը բլա բլա բլա։
Photo Նկարներ, առավելագույնը 10 նկար, ձեր ուզած դասավորությամբ՝ որ տողում քանի հատ ուզեք (գիֆեր էլ կարաք)։
Quote Ցիտատի վելիկիխ, ինձ կարող եք ցիտել, տակն էլ հեղինակին նշել “քրիփ” ։v
Link Լինք եք դնում, օրինակ իմ էջերի լինքերը ։v
Chat Զրույց ես ուզում ներկայացնես, գրում ես խոսացողի անունը, կողը ։ ու իրա խոսքը, հետո մյուսի անունը, ։, խոսքը․․․ մե կյանք գործիք <3
Audio Երգ` spotify, soundcloud և այլն։
Video Վիդեո։
Հիմա ձեր մոտ երևի հարց առաջացավ՝ ԲԱ Է՞Ս, ԱԽՊԵՐ, ԱՅ ԷՍՍՍ ՓՈՍՏԸ Ո՞Ր ԳՈՐԾԻՔՈՎ ԱՐԵՑԻՐ, փոստի սկզբից պիտի պարզ լինի, որ հենց առաջին Text գործիքով: Հիմա բացատրեմ, 7 տարբերակներից ընտրած մեկը լինում ա փոստի գլուխը, գլուխը դնելուց հետո ամեն էնթր սեղմելուց ունենում եք հնարավորություն ամեն նոր պարբերությունում դնել նկար, վիդեո․․․՝
Ինչ վերաբերում ա արանքի մանր-մունր սիրունություններին՝ համարակալում, բոլդ տեքստ, շեղ տեքստ, լինքով տեքստ և այլն, էդ պիտի որ հասկացած լինեիք՝ սելեքթ եք անում տեքստը, ինքը տարբերակները առաջարկում ա։
Բոնուս՝ մի քանի խորհուրդ
Գիֆերը աշխատեք որ լինեն 500x500 չափերի մեջ, մաքսիմում 5-ական մեգաբայթ։
Ստեղի շարժը թեգերն են որոշում, ձեզ հետաքրքրող թեմաները սըրչ արեք, կողը գրած ա follow, ֆոլլո տվեք՝ էդ թեգերով ձեր ֆիդը կձևավորվի։
Վերևի կետի շարունակությունը՝ հասկանալի ա, որ ձեր փոստերին էլ թեգեր շարեք, համապատասխանաբար ձեր փոստերն էլ էդ թեգերով հետաքրքրվողները կտենան։
Վերևի կետի շարունակությունը՝ թեգերը թող լինեն 20 հատ, շատ էլ ա լինում դնել, բայց կարծեմ առաջին 20-ի համար ա աշխատում ասածս ալգորիթմը։
Վերևի կետերի շարունակությունը՝ ձեր թեգերով դուք հենց ձեր փոստերն էլ հեշտ կգտնեք, կհամակարգեք։
Թամբլերը ավելի ընդհարձակ հնարավորություններ էլ ա տալիս, ավելի թույն՝ ձեր բլոգի դիզայնը կառուցելու, թեգերը կառավարելու․․․ բայց էդ կարաք հլը որ չիմանաք կամ ընդհանրապես չիմանաք, էս ասում եմ, որ եթե հետաքրքիր լինի, հետո բզբզաք։















