Անցած տարին
Ամենաջերմ հիշողությունը անցած տարվա, որ ունեմ, դա երբ սիրելի մարդու գրկում էի, ինքը ֆիլմ էր նայում, իսկ ես ընթացքում քնել էի, բայց պարբերաբար արթնանում էի ուժեղ կարոտի զգացումով, համբուրում էի դեմքը, աչքերը, վիզը, զգում էի հոտը, որ էդտեղ ա, կողքիս, չի գնացել, նորից քնում էի, ու արթնանում էլի կարոտած։
Իհարկե գնաց, բայց հետոյի կարոտս էդքան ուժեղ չէր, ինչքան իր գրկում քնելու ընթացքի կարոտը։
Չգիտեմ էլ երբ եմ զգալու դա














