բարև ցտեսություն սիրելիս բարև ինչ-որ բառեր ու ցտեսություն սիրելիս բառեր ինչ-որ գործողություներ ինչ-որ հպումներ ու ցտեսություն սիրելիս բարև ու ցտեսություն սիրելիս
"I'm Dorothy Gale from Kansas"

No title available
Mike Driver

pixel skylines
Monterey Bay Aquarium
Xuebing Du

Love Begins
tumblr dot com
🪼
NASA
RMH
Alisa U Zemlji Chuda
Keni
styofa doing anything
One Nice Bug Per Day
No title available
KIROKAZE
occasionally subtle
let's talk about Bridgerton tea, my ask is open
h

seen from Germany
seen from Israel
seen from United States

seen from United Kingdom
seen from Brazil

seen from United States

seen from United Kingdom
seen from Malaysia
seen from India
seen from Türkiye
seen from United States

seen from United States
seen from United States
seen from United States
seen from United States
seen from Russia
seen from United States
seen from Brazil
seen from United States
seen from United States
@therunningrain
բարև ցտեսություն սիրելիս բարև ինչ-որ բառեր ու ցտեսություն սիրելիս բառեր ինչ-որ գործողություներ ինչ-որ հպումներ ու ցտեսություն սիրելիս բարև ու ցտեսություն սիրելիս
Մի օր, երբ դու ինձ իսկապես կսիրես ու կգնահատես կարևորությունս` ես էլ չեմ լինի. հա, ես չեմ լինի. կամ քո կյանքում կամ առհասարակ էս աշխարհում. հա, ես հոգնել եմ, հոգնել եմ լսելուց, որ ես քեզ ավելի շատ եմ սիրում, քան դու...
Էս շուտ էի գրել, իսկ հիմա ես ինձ ճմրթված եմ զգում, անզոր ու հիմար. մեկդ ինձ էս աշխարհի ալգորիթմը բացատրեք էլի` ոնց ա ամեն ինչ աշխատում, ինչի ա հիմա ամեն ինչ էսքան ոռի, ինչի եմ ես էսքան անճար ու ալարկոտ, ինչի տեղիցս չեմ շարժվում. գիտեմ, որ ես եմ սխալ, բայց էս աշխարհը, մեկ ա` թքած ունի բոլորիս վրա ու մեկ ա, ցանկացած պահի կարա ինչ ուզի անի հետդ` կայծակնային արագությամբ փոխի քեզ ոտքից գլուխ ու երբեք չի մտածի քո մասին, նա թքած ունի եսիդ ու պլաններիդ վրա, երբեք չի հարմարվի քեզ.. գրել էլ չեմ կարողանում, մի խոսքով, զուտ էլ չեմ ուզում ապրեմ էս կյանքում, էս կյանքով կամ ներկայիս արժեքների համար
վայ, վախերն ու մեջս էղած խառնաշփոթն անտանելի են.
ես սիրում եմ քանդել դարակներս ու նորից հերթով դասավորել` փոխել թղթերի ու մնացած իրերի տեղերը, դասավորությունը, դեն նետել մի մասն ու վերապրել որոշների կարևորությունը ու ժամերով ուսումնասիրել ամեն ծալք ու ընտրել թե որը որտեղ պիտի լինի, բայց վախենում եմ քանդել ու նորից դասավորել մեջս։ Ներսիս էղածն էնքան շատ ա. դարակներից վաղուց արդեն աղբամանում հայտված ու մոռացված իրերի հետքերը դեռ հոգուս մեջ են, թվում ա, թե նորերի համար էլ տեղ չկա ու դրանք էլ ոչ մի կերպ շպրտել չի լինում։ Ինչքան էլ փորձում եմ ինքս ինձ հասկանալ, ժամերով առանձնազրույց վարել հետս ու լսել անիմաստ խոհախրատական ճառերս` գլխով տմբտմբացնելով, թե ամեն բան հասկանում եմ ու ամեն ինչ կարգին ա, մեկ ա, չի ստացվում կարգի բերել էդ խառնաշփոթը, որի վրա տարիներով հավաքված փոշի ու ցավ կա: Հա, փորձում եմ համակերպվել. կարևորը` դարակներս հավաքված ու կոկիկ են, ամեն բան իր տեղում ա, շատ հեշտ ա գտնել ուզածս իրն ու նորից հանգիստ խղճով տեղը դնել։ Դարակներիս ներսում հանգստություն ու մաքրություն ա, մեջս` փոթորիկ ու խոզանոց։ Հանգիստ խղճով նայում եմ էդ փայտյա դռներին, իսկ իրենք խղճում ու երևի ատում են ինձ։ Ուզում եմ հոգիս քանդել, բարձր երաժշտություն միացնել ու սկսել հանգիստ, հերթով դասավորել ամեն բան, մաքրել փոշին, հանել ցավը, հետո սիրուն փայլացնել պետքական հիշողություններն ու շարել մի անկյունում` գույների ու չափսերի հերթականությամբ, ոնց սիրում եմ, հետո ուզում եմ փաթաթվել վերմակիս մեջ, հենվել էդ սիրուն պահերին ու մի պահ փակել աչքերս, արթնանալ ու տեսնել որ մի քանի ժամ արդեն անցավ։ Էհ, չգիտեմ. գիտեմ, որ էլ չեմ սիրում մարդկանց, որ ինքս ինձ չեմ սիրում ու գիտեմ ինչի չեմ սիրում, երևի, կարևորն էլ էդ ա։ Մնում ա խորը շունչ քաշել, հանել տուփերի մեջ պահված իրերը, լցնել իրար գլխի ու առանձնացնել պետքականները, սիրունները ու սկսել հերթով կարգի բերել, որ ամեն բան իր տեղում ու ներդաշնակ լինի։ Նույն միտքը մի հազար անգամ արդեն կրկնեցի, քունս տանում ա։ Ու հա, պետք ա սովորել քիչ խոսել ու մի քիչ էլ ցածր, որ ոչ մեկ չլսի, չգա ու չխանգարի մաքրության էս պրոցեսին, որովհետև չեմ սիրում, երբ ինձ կարևոր գործի ընթացքում խանգարում են։ Հուսով եմ, մի օր կստացվի ու մի օր չեմ վախենա. մի օր էլ կսիրեմ ինձ
մի հատ սենց հոգու ճիչ գրառում եմ ուզում անել, կարաք չկարդաք.
ես ահավոր հոգնել եմ, հոգնել եմ, որ երազանքներս միշտ կիսատ են մնում, հոգնել եմ, որ նպատակներս ավարտուն ու հստակ չեն, հոգնել եմ, որ ինձ կիսատ են թողում, բայց սովորական ա դարձել ուրիշներին կիսատ թողնելը։ Հա, ահավոր ա, բայց ուրիշ տարբերակ չի լինում մեկ-մեկ։ Հիմա էլ, էս տխմար քաղաքի տխմար տներից մեկի սենյակում նստած, ես ուզում եմ հասկանամ` լա՞վ, որտեղ եմ լինելու մի տարի հետո ու պատասխան չկա` խշշոց ա։ Հոգնել եմ երազանքներս ուրիշների հետ կապելուց ու ուրիշների վզին դրանք փաթաթելուց, վերջում էլ ինքս ինձ մեղադրելուց։ Թվիթռում ասելիք չկա էլ, տետրում գրելու հավես չունեմ ու մնաց էս բլոգը: Գիտեմ, որ հեսա երկար ճառելու եմ, մի հատ էլ ծխեմ ու քնեմ, որովհետև արդեն հոգնել եմ։ Քմծիծաղ։ Ես չգիտեմ իմ մոտ ինչն ա լավ ստացվում ու ինչ կարամ անեմ ես վապշե էս քունած կյանքում։ Որտե՞ղ եմ լինելու մի տարի հետո. լավ, վաղը։ Դաժը էդ չգիտեմ ու էս ամենն ինձ հունից հանում են. ես միշտ էնտեղ եմ, որտեղ պետք եմ մարդկանց, որ որ մեկ չնեղանա ինձնից, որ հասկանամ ու լսեմ բոլորին։ Հա լավ, բա ե՞րբ եմ ինքս ինձ լսելու ու ինքս ինձ հասկանամ. կողքիններիս մասին չի խոսքը, իրենք միշտ լսում են, մի մասը սրտացավորեն ա խաբում, մյուս մասը ստիպված, որտև դե` կախվել եմ իրանց ականջներից ու մի բան պիտի ասեն, ուղղակի, որ մտածեն, որ իրենք էլ ինձ չեն նեղացնում։ Էդ կարևոր չի։ Ես ինքս ինձ նեղացած ու հիասթափված եմ, ես ինքս ինձ ապացուցելու ու ինքս ինձնից սովորելու լիքը բան ունեմ, բայց ի՞նչ, ոչ մի բան, որովհետև հոգնել եմ արդեն ու ուզում եմ քնեմ։ Երբ եմ ես իմ կյանքում մի հատ ինձնից ունենալու, հը՞ն, չես մտածել, որ պետք էլ չի սպասել, ուղղակի իմ կյանքում ես եմ պակասում, ես ինքս ինձ պիտի գտնեմ ու ամուր պահեմ, էլ ոչ մեկի չտամ, որովհետև ոչ մեկ երբեք ես չեմ լինելու ու, քանի դեռ ես ինձ պակասում եմ, ոչ մի բան էլ չի փոխվի, ոչ մի բան իրա տեղում չի լինի, քանի դեռ ես իմ տեղում չեմ, ինքս իմ մեջ ու ինքս իմ հետ։ Գտի քեզ էս կյանքում, ապեր!
մարդիկ կան, որոնց ասոցացնում ես երգերի, ֆիլմերի, ինչ-որ մեկի ժամացույցի տկտկոցների կամ նարինջ ճզմելու ձայնի հետ, մարդիկ կան, որ ուղղակի սիրուն մարդիկ են, գարնան են նման կամ երիցուկի մեջտեղի էն դեղինի ձևն ունեն գլխումդ ու էսպես տարբեր գույների ու համերի մարդիկ կան. դու սիրում ես բոլորին, փորձում ամեն մեկից մի նոր բան սովորել ու հիշվող մի բան թռցնել ու դու էլ մարդ ես` մարդկանց մեջ ապրող մարդ. իսկ ինքն ամենակապույտ մարդն ա, ում երբևէ ճանաչել եմ, իրա հետ տխրելը երջանկության մի նոր տեսակ էր. փոքր, բայց շատ կարևոր մասնիկ ա հոգիդ դատարկ չթողնելու համար, մտքերդ ամփոփելու ու ճիշտ դասավորելու առիթ ա, լիքը մտածելու ու միշտ սովորելու ակնթարթ ա ինքը. սովորել հասկանալ, սովորել սովորել ու սովորել կարևորել. անկեղծություն ու պարզություն ա, էն իսկական ժպիտն ա, որ օրվա ընթացքում քեզ հիշացնում ա սիրուն ապրելու մասին. ես կվախենամ իրեն նկարագրել կամ բնութագիր տալ, բայց ինքն իր մասնագիտության նման ա ու շատ ուրախ եմ, որ գտել ա էդ ներդաշնակությունը. առաջին անգամ երբ տեսնվեցինք, ես ամաչեցի ասել, որ էդ կապույտ շորիկից կարմիրն էլ ես ունեմ, որ ակնոցներդ շատ են սազում ու կուզեի կպնել մազերիդ. վստահ եմ, էդ վերջին անգամը չէր ու ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ասելու, որ ակնոցներդ իրոք շատ են սազում, երբ եմ խաղալու մազերիդ հետ ու մի ամբողջ գիշեր խմելու ենք, հետո թափառենք մոխրագույն երկնքի տակ ու բարձրաձայն ֆրանսերեն երգեր երգենք, խոսենք կյանքի իմաստներից, հետո հասկանանք, որ անիմաստ ա ու գրկենք իրար ու, որ աշխարհում ամեն բան լինի էնքան ներդաշնակ ու էնքան խաղաղ, ինչքան մեր կեսգիշերային զրույցներն են, որ զգամ էն հանգստությունն ու լիարժեքությունը, որ զգում եմ հիմա. կներես, էլ չեմ կարող շարունակել հիմա, իմացի, որ ամուր գրկում եմ ու միասին բարձր ծիծաղում ենք էս տեքստի ու աշխարհի բոլոր` գոնե մեզ համար հիմար թվացող խելոքությունների վրա.
մի խոսքով, սիրում եմ քեզ, իմ մարիՕ !
ես գրում էի տողեր, որոնց սկիզբն ու ավարտը դու պիտի լինես մի օր ու հիմա, երբ էկել ա էդ օրը, ես էնքան շփոթված ու հուզված եմ` սեղանիս ու թղթերիս խառնաշփոթից, աչքերիս տակի պարկերից ու նրանից, որ գուցե դու էլ մի օր կիսատ կթողնես ինձ ու նոթերս, ոնց անում էինք ես ու իմ կյանքի բոլոր մարդիկ` հերթով մեռնող օրերի տարբեր ժամերի` ձանձրալի կրկնություն ունեցող առօրյա ու սովորական գործերի նման։ ես էնքան վախեցած ու անօգնական եմ զգում, բայց, երբ բռնում ես ձեռքս, աշխարհի բոլոր դժվարություններն ու հոգսերը չքվում են աչքիս առաջից, ուզում եմ գաս ինձ մոտ ու գրկումս ստանաս էս աշխարհից քեզ հասանելիք խաղաղությունը, ուզում եմ հանգստություն գտնես արդեն վաղուց հոգնած ու մաշված կրծքիս վրա, որ հերթով սենյակի տարբեր անկյուններ նետվող շորերի կողքին թողենք մեր հոգսերն ու խնդիրները, չհիշենք մեր վախերի մասին ու միասին որոշենք մեր տան պատերի գույնն ու կախվող նկարների տեղերը, խոհանոցի վարագույրի երկարությունն ու լոգասենյակի առաստաղի բարձրությունը, մտածենք, թե որտեղ կարելի է տեղավորել դաշնամուրն ու ով պիտի ջրի բույսերը կիրակի առավոտյան։ արի ջնջենք հին ու կիսատ նոթերը, արի նորից գրենք, նոր տետրում ու սևի փոխարեն` կապույտ գրիչով, արի ներկեր շաղ տանք իրար վրա ու գինի թափենք հատակին, գրկիր մեջքս ու թող զգամ մերկ մատերիդ շղարշային թափառումները պարանոցիս վրայով, թող հիանամ անրակներովդ ու հալվեմ հայացքիդ մեջ, հալվեմ ու կուչ գամ սրտիդ մի անկյունում, ընդմիշտ մնամ մեջդ ու մոռանամ, մոռանամ, որ կիսատ թողած նոթեր կային` վաղուց քո մասին գրված, որ ուզում եմ դու ոչ սկիզբ ու ոչ էլ վերջ լինես. համբուրիր ինձ, թող տողերը կիսատ մնան, թող նորից գրվեն, թող կորչեն կամ ավելի լավը լինեն` իրենց գործն է։ ինձ կիսատ չթողես, համբուրիր ինձ, արի նոր տողեր գրենք
ամեն ինչ կիսատ էր.
կիսատ թողած գրքեր, երգեր, ֆիլմեր, տողեր ու կիսատ էի ես. խնձորի կեսն էի ուտում ու հաջորդ օրն ափսեի մեջ գտնում էի մյուս կեսը, որ ինձնից նեղացել ու չորացել էր, դե, եթե մինչև վերջ ինձ չես ուտելու` ուրեմն արժանի չես մյուս կեսիս` երևի սենց էր մտածում խնձորը ու հայտնվում էր աղբարկղի մեջ` կիսատ թողած նոթերիս կողքին, որոնց թղթերն էլ լրիվ չէի ճմրթում, ոչ մի հատիկ սիգարետ երբեք մինչև վերջ չէի ծխում ու էդպես, ինքն իրեն այրվելով ու փնթփնթալով մոխրանում էր, միանում խնձորների կիսատ շերտերին ու կիսատ մտքերիս։ Իմ կյանքի մարդիկ էլ միշտ կիսատ են եղել, հոգնել են կամ ես եմ հոգնել ու առանց հրաժեշտի, անավարտ մնացած լիքը չատեր եմ գտնում ու վերջնական ջնջում, բայց, էլի կիսատ են. ոչինչ, իրենք թող կիսատ մնան: Ամեն բան կիսատ էր, չէ, անավարտ բառն էս պատմության համար չի` կես եղած, կիսված կամ կիսատ:
Պատմությունս անցյալով էր, որովհետև հիմա, հիմա ես խոստանում եմ, որ էլ ոչ մեկի ու ոչ մի բան կիսատ չեմ թողնի, նախկին կիսատների համար ցավում եմ, ինչ որ տեղ զղջում, բայց հիմա ամեն ինչ նորից ու հստակ սկսելու ժամանակն ա, անցյալին վերադառնալն անիմաստ ա, հիմա պետք ա գտնել ինձ հարազատ ֆիլմեր, որ կեսից չքնեմ, լսել հարազատ երգեր, որ չհայհոյեմ ու չանջատեմ կեսից, գրել իսկական ու հարազատ տողեր, որ կիսատ չմնան, ավարտուն ու հստակ նպատակներ ունենալ, սիրուն ու հարատև երազանքներ։ Ու թող սկսվի ամեն բան նորից ու իմ պատճառով կիսատ չմնա աշխարհում ոչ մեկ ու ոչինչ։
ամեն ինչ կիսատ էր, շարունակելն անիմաստ ա.
ամեն ինչ սկսվում ա հիմա ու թող արժանի ավարտ ունենա